Ուկրաինայի Անվտանգության ծառայության գլխավոր վարչությանը հանձնված աշխատակիցը հայտնել է Լվովում իրականացվելիք ահաբեկչությունների մասին, շաբաթ օրը ճեպազրույցում ասել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է «Ինտերֆաքսը»-ը։
«ՈՒԱԾ-ի աշխատակիցը հայտնել է Լվովում «Ազով» ազգայնական գումարտակի զինյալների կողմից ԱՄՆ-ի եւ այլ արեւմտյան երկրների դիվանագիտական առաքելությունների աշխատակիցների եւ օբյեկտների վրա պլանավորված ահաբեկչական գործողությունների մասին»,- ասել է Կոնաշենկովը:
Միաժամանակ նա ընդգծել է, որ «կիեւյան ռեժիմի ղեկավարությունը տեղյակ է ազգայնականների ծրագրերին, սակայն ոչ մի գործողություն չի ձեռնարկում դրանց իրականացումը կանխելու համար»։
Կոնաշենկովը պարզաբանել է, որ այս տեղեկությունները ստացվել են Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերի ՈՒԱԾ-ի գլխավոր վարչության աշխատակցից, որը հատուկ ռազմական գործողության ժամանակ ինքնակամ հանձնվել է ռուս զինծառայողներին։
«Այս սպան անմիջական մասնակցություն է ունեցել դիվերսիոն-ահաբեկչական խմբերի պատրաստման կազմակերպմանը՝ ազգայնականներից ազատագրված տարածքներում աշխատելու համար»,- ասել է Կոնաշենկովը։
Նա «ՈՒԱԾ-ի կողմից հավաքագրված բոլոր անձանց տեղեկացրել է, որ հանցավոր գործունեությունից ինքնկամ հրաժարվելը եւ դրա մասին ժամանակին հայտնելը իրավապահ մարմիններին ազատում է քրեական պատասխանատվությունից»:
Կոնաշենկովը հայտարարել է, որ ուկրաինական իշխանությունները սադրանքներ են ծրագրում՝ Ուկրաինայի վրա ոչ թռիչքային գոտի սահմանելու համար ՆԱՏՕ-ի երկրների վրա ճնշումը ուժեղացնելու նպատակով։
«Կիեւյան ազգայնական վարչակարգը ծրագրում է ԱՄՆ-ի եւ արեւմտյան դիվանագիտական հաստատությունների վրա հարձակումները ներկայացնել որպես «ռուսական զինված ուժերի նպատակաուղղված գրոհ»,- ասել է Կոնաշենկովը։