Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քաոս ու բարդակ․ լրագրողներ տեղափոխող տաքսին Ապարանում վթարվել է. մեքենայից դուրս եկած վարորդը վրաերթի է ենթարկվել

Ապարանում Լոռեցի լրագրողներ տեղափոխող տաքսին վթարվել է: Այս մասին հայտնում է «Անկյուն-3» հեռուստաընկերության տնօրեն Հրաչյա Պապինյանը:

«Ապարանում Լոռեցի լրագրողներ տեղափոխող տաքսին վթարվել է։ Տեղի է ունեցել շղթայական վթար, լրագրողները անվնաս են, մեքենայից դուրս եկած վարորդը վրաերթի է ենթարկվել և տեղափոխվել Ապարանի հիվանդանոց։ Էսպիսի քաոս էդ ճանապարհներին չեմ տեսել, իսկ ես 20 տարի, ամեն շաբաթ պարտադիր գնում ու գալիս եմ, բարդակ ուղղակի»,- գրել է նա։

Please enter a valid URL