ՌԴ ՊՆ֊ն հայտնել է, որ Ուկրաինայում ռազմական գործողության ընթացքում առաջին անգամ օգտագործվել է «Կինժալ» հիպերձայնային հրթիռային համակարգը։
«Մարտի 18-ին «Կինժալ» ավիացիոն հրթիռային համակարգը հիպերձայնային աերոբալիստիկ հրթիռներով ոչնչացրել է հրթիռների և ուկրաինական զորքերի ավիացիոն զինամթերքի մեծ ստորգետնյա պահեստ Իվանո-Ֆրանկիվսկի շրջանի Դելյատին գյուղում»,- շաբաթ օրը հայտարարել է ՌԴ ՊՆ խոսնակ Իգոր Կոնաշենկովը։
Տելեգրամյան ալիքների կողմից հրապարակված կադրերը ֆիքսում են ճշգրիտ այն պահը, երբ հրթիռը հարվածում է ստորգետնյա անգարին: