Ռուսաստանի կառավարությունը «Օդնոկլասսնիկի» սոցիալական կայքում պաշտոնական խումբ է բացել, որտեղ ամեն օր կհրապարակվեն գլխավոր նորությունները:
Տեղեկությունը հաստատել են ՌԴ կառավարությունից։
«Կառավարությունը որոշել է «Օդնոկլասսնիկի» սոցիալական ցանցում պաշտոնական խումբ բացել, որպեսզի քաղաքացիները, որոնք նախընտրում են տեղեկություններ ստանալ սոցիալական ցանցերից, կարողանան առաջին ձեռքից և մատչելի ձևաչափով տեղեկանալ հիմնական նորություններին»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ՌԴ կառավարությունն ամեն օր թարմ տեղեկություններ կհրապարակի ընդունած կարևոր որոշումների մասին։
««Օդնոկլասսնիկի»-պաշտոնական խմբից բաժանորդները կկարողանան հավաստի տեղեկատվություն ստանալ կառավարության որոշումների և միջոցառումների մասին»,- մեջբերում է վարչապետի մամուլի քարտուղար Բորիս Բելյակովը։