Search
Close this search box.

Սովի «փոթորիկի» է սպառնում․ Ինչ է ահազանգում ՄԱԿ-ը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Անտոնիու Գուտերեշը Ուկրաինայում ռազմական գործողությունների պատճառով գլոբալ պարենային համակարգի փլուզման և սովի «փոթորիկի» վտանգ է տեսնում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Գուտերեշը «Թվիթեր»-ի իր էջում գրել է, որ Ուկրաինայում ռազմական գործողությունները արդեն խաթարել են մատակարարման շղթաները, դրա համար էլ տեղի է ունենում վառելիքի, սննդամթերքի և տրանսպորտի գների կտրուկ աճ։

«Մենք պետք է անենք հնարավոր ամեն ինչ՝ կանխելու վերահաս սովը և գլոբալ պարենային համակարգի փլուզումը»,- ընդգծել է Անտոնիու Գուտերեշը:

Please enter a valid URL