Երեկ (18․03․2022) սուպերմարկետում հերթում կանգնած եմ, դիմացս ՌԴ-ից ժամանած հաճախորդներ են։ Փորձեցին քարտով վճարել։ Ռուսական Сбербанк-ի քարտը անմիջապես մերժվեց հայկական բանկի տերմինալի կողմից՝ չեկում գրելով՝ արգելված գործարք, բռնագրավել քարտը։
Ավելի ուշ պարզվեց, որ Հայաստանում ներքին կարգով արգելափակում են ՌԴ-ից ժամանած քաղաքացիների բանկային գործարքները։
ՀՀ իշխանությունները պաշտոնապես հայտարարում են, թե չեզոք դիրք են գրավել ռուս-ուկրաինական հակամարտության մեջ, բայց ներքին կարգով խրախուսում են Ռուսաստանի դեմ միջազգային ճնշումները։
Որևէ հայկական բանկ ինքնագլուխ չէր իրականացնի հակառուսական քայլեր առանց ՀՀ իշխանության դրդման կամ համաձայնության։
Սա վտանգավոր քայլ է, որը պետք է կանխել, այլապես հետևանքները մեզ համար չափազանց ծանր կլինեն։ Ավելի քան մեկ միլիոն հայ մարդ կզրկվի ռուսական շուկայից ու Ռուսաստանի խոպաններում փող աշխատելու հնարավորությունից։
Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան էջից