Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բոլոր ողջերից ավելի ողջ է։ Նա դեռ կհասցնի հիվանդանալ մեր բոլորի թաղումների ժամանակ։
Այս մասին իր տված հարցազրույցում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
Նա նշել է, թե նրա հիվանդ լինելու մասին խոսակցությունները «հորինվածք են, հիմարություն»։
Լուկաշենկոյի խոսքով՝ Պուտինը շատ ադեկվատ է, «ֆորմայի մեջ է»՝ ինչպես երբեք, իր ֆունկցիաներն իրականացնում է համաձայն նոր Սահմանադրության, որով նախագահի լիազորություններն ավելի քիչ են։
«Նա ֆիզիկապես առողջ է, սպորտսմեն է։ Այդ պատճառով բոլոր այդ խոսակցությունները ՌԴ-ի ներսում նախագահի հանդեպ վստահությունը կոտրելու համար է, բայց չի ստացվի»,-ասել է նա։