Կարո՞ղ է Նիկոլը թուրքին ապուշի տեղ է դրել, երբ ասում է, որ եթե մենք անպաշտպան ու գրկաբաց գնանք նրան ընդառաջ, ապա նա կհաստատի խաղաղության ժամանակաշրջան, կբերի լիքը ինվեստիցիաներ, ու բոլորս կապրենք չաղ ու բախտավոր:
Թուրքը հո հիմա՞ր չի, որ օգնի բոկոտնին ու կապիտուլյացվածին: Եվ դեռ կոչեր են հնչում չընկնել իլյուզիաների գիրկը, այլ քաղաքականությանը նայել սթափ ու իրատեսորեն։
Իրականում, այդքան չարչրկված քաղաքական ռեալիզմը պնդում է ուղիղ հակառակը. որ երբ մենք թուրքին դիմավորենք անզեն ու տկլոր, ապա նա ոչ թե մեզ էժան պոմիդոր կտա, այլ կխլի մեր ձեռքից հացի վերջին պատառը։
Իրականում Նիկոլը մեզ է ապուշի տեղ դնում, ոչ թե թուրքին։
Քաղաքագետ Աղասի Ենոքյան