Ուկրաինան զրկվել է Ազովի ծով դուրս գալու հնարավորությունից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ն, այս մասին նշված է Ուկրաինայի Պաշտպանության նախարարության ամենօրյա օպերատիվ ամփոփագրում:
Նշվում է, որ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը մասնակիորեն հաջողության են հասել Դոնեցկի շրջանում և ժամանակավորապես զրկել են Ուկրաինային Ազովի ծով դուրս գալու հնարավորությունից: