Search
Close this search box.

Արցախից տեղեկացնում են

ԱՀ ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել գազի օգտագործման անվտանգության կանոների պահպանման հետ կապված, որում ասվում է.

«Հարգելի հայրենակիցներ

Բնական գազի մատակարարման հետ կապված խնդիրները բացառելու նպատակով, ԱՀ ներքին գործերի նախարարությունը հորդորում է`

Եղե’ք ուշադիր գազի օգտագործման ժամանակ:

Հնարավոր վթարներից և դժբախտ դեպքերից խուսափելու համար պահպանե’ք կենցաղում գազասպառման անվտանգության հրահանգավորման պահանջները:

Նախքան գազասարքը գործարկելը նախ, անհրաժեշտ է ստուգել դրա սարքինության վիճակն ու ծխատարում քարշի առկայությունը:

Գազասարքերի երկարատև օգտագործման ընթացքում հաճախակի օդափոխել շինությունը:

Ծխատարի խցանումը բացառելու նպատակով հաճախակի ստուգել դրանց գլխամասերը:

Վթարային իրավիճակի առաջացման ժամանակ, խստիվ արգելվում է ինքնակամ վերականգնել բնակարանի գազամատակարարումը:

Ցանկացած արտակարգ իրավիճակում զանգահարել՝ 911,101,112:

Գազի վթարային ծառայություն՝ 1-04»:

Please enter a valid URL