Search
Close this search box.

Կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում

Մարտի 19-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 32 նոր դեպք, մահացել է 1 մարդ։ Նախորդ օրն արձանագրվել է նաև մահվան 24 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։

Կատարվել է 2949129 թեստավորում: Երեկ կատարվել է 2 416 թեստավորում։ Վարակվածների ընդհանուր թիվը՝ 422286 է։ Առողջացածների թիվը՝ 409277-ը, փաստացի այս պահին բուժվում է 2748 մարդ։

Համավարակի պատճառով մահացել է 8593 մարդ, ևս 1668 անձ մահացել է հարակից այլ հիվանդության պատճառով, սակայն վարակված է եղել նաև կորոնավիրուսով։

Please enter a valid URL