Ռուսական զորքերը ժամանակավորապես կտրել են Ուկրաինայի մուտքը դեպի Ազովի ծով։ Այս մասին հայտնել են Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբում:
***
Մերժում եմ էժանագին ռուսատյացությունը. Չեխիայի նախկին նախագահը հրաժարվել է վերադարձնել Պուշկինի մեդալը. ТАСС
***
Եվրախորհրդարանը չի բացառել Ուկրաինայում «նոր միջուկային աղետի» վտանգը:
Հունաստանից Եվրախորհրդարանի պատգամավոր Վանգելիս Մեյմարակիսը խոստովանել է, որ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին կարող է տեղի ունենալ «նոր միջուկային աղետ». ТАСС
***
Ուկրաինայից փախստականների թիվը փետրվարի 24-ից ի վեր կազմել է 3.2 միլիոն, որից 185 հազարը հատել են Ռուսաստանի սահմանը: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Շաբիա Մանտուն:
Նրա խոսքով՝ 2 միլիոն մարդ էլ հատել է Լեհաստանի սահմանը:
***
Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը վերականգնելու ժամանակն արդեն եկել է, այժմ անհրաժեշտ է հանդիպել և խոսել, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր տեսաուղերձում:
***
Էլեկտրոնիկայի հարավկորեական արտադրող LG Electronics-ը հայտարարել է Ռուսաստան բոլոր մատակարարումները դադարեցնելու մասին։
***
Հայաստանը, Ղազախստանը և Ղրղզստանը, որոնք մտնում են Եվրասիական տնտեսական միության մեջ, հրաժարվել են ռուբլով մաքսատուրքերից։ Ռուբլով մաքսատուրքերը կգանձվեն միայն Բելառուսի և Ռուսաստանի միջև։
***
Ռուսաստանը պատրաստ է խնայել Մարիուպոլում զենքերը վայր դրած ազգայնականների կյանքը։
***
Պենտագոն. ԱՄՆ-ը չի մասնակցի Ուկրաինայում ռազմական գործողություններին և չի ստեղծի ոչ թռիչքային գոտի։ Ոչ ոքի պետք չէ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հակամարտությունը։
***
Մոսկվայի և Կիևի ներկայացուցիչների միջև բանակցությունները կարող են տևել մի քանի շաբաթ։
***
Զելենսկին՝ Ռուսաստանի Դաշնության հետ բանակցությունների մասին. ժամանակն է հանդիպել, վերականգնել «Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը»։
***
ՄԱԿ-ը մարդասիրական օգնություններով առաջին շարասյունն է հասցրել Սումի քաղաք։
***
Ռուսաստանում գործունեությունը դադարեցնելու մասին են հայտարարել նավթահանքերի սպասարկման Schlumberger և Halliburton Co ընկերությունները։
***
ԱՄՆ-ն ընդունում է Չինաստանի դեմ պատժամիջոցների հնարավորությունը, եթե նա աջակցի Ռուսաստանին Ուկրաինայի հետ կապված իրավիճակում. Վաշինգտոնը մի շարք գործիքներ ունի, սպառնացել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։
***
ՌԴ զինված ուժերը պատրաստ են բացել միջանցքները և ազատ արձակել ազգայնականներին Մարիուպոլից՝ խաղաղ բնակչությանը փրկելու համար։ Ուկրաինայի իշխանությունները մերժել են այս առաջարկը։
***
Ռուսական բանակը պատրաստ է երաշխավորել ազգայնականների կյանքը, ովքեր զենքերը վայր կդնեն Մարիուպոլից հեռանալիս։
***
Կիևի պաշտոնյաներն առաջարկում են Մարիուպոլում արգելափակված ազգայնականներին որպես կենդանի վահան օգտագործել ավելի քան 200.000 խաղաղ բնակիչների։
***
Մարտի 18-ին ուկրաինական կողմը հայտարարել է հավելյալ 7 մարդասիրական միջանցքի մասին, Ռուսաստանը համաձայնել է բոլոր առաջարկներին՝ առանց որևէ պայմանի։ Ռուսաստանի Դաշնության առաջարկած երթուղիներից Ուկրաինայի իշխանությունները պայմանավորվել են միայն 3-ի շուրջ։