Search
Close this search box.

Բուդաղյանն աչքաթող է արել բանակը. Զբաղված է հաց մատակարարելով. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքում սահմանին լարվածությանը զուգահեռ ավելացել են զորամասերում միջանձնային հարաբերություններով պայմանավորված միջադեպերը․ անցնող շաբաթ 2 նման միջադեպ գրանցվեց։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մեկնել էր Սյունիքի մարզ։ Սյունիքում բանակի պատասխանատուն՝ Արտակ Բուդաղյանը, մեր աղբյուրների վկայությամբ, աչքաթող է արել բանակը։ Նրա ընտանիքը զբաղված է բանակին հաց մատակարարելով եւ ավելի շատ բիզնես գործունեություն է ծավալում, ուստի կարգապահական լուրջ բացեր կան զորամասերում, ինչը նկատել է նաեւ Պապիկյանը։

Նրա այցի մասին ՊՆ հաղորդագրության մեջ ասված է․ «Զորամասերից մեկում սպաների հետ հանդիպմանը նախարարն անդրադարձել է անցած օրերին զորամասերում արձանագրված միջադեպերին եւ ընդգծել է, որ տեղի ունեցածը որոշ ստորաբաժանումներում կարգապահության, ինչպես նաեւ առանձին զինծառայողների բարոյահոգեբանական ոչ պատշաճ մակարդակի հետեւանք է»:

Փորձեցինք զրուցել Արտակ Բուդաղյանի հետ, սակայն նա հրաժարվեց պատասխանել մեր հարցերին՝ դիմեք ՊՆ լրատվական»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL