Search
Close this search box.

Գառնիկ Իսագուլյանը 10 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը մի քանի ժամ է՝ ազատ է արձակվել։

NEWS.am-ի հետ զրույցում Իսագուլյանն ասաց, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ, նախօրեին իր նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին որոշում է կայացրել։

«Գրավի չափ է սահմանվել 10 մլն դրամը»,– հայտնեց նա։

Հիշեցնենք, որ Գառնիկ Իսագուլյանը կալանավորվել էր 2021թ. դեկտեմբերի 22–ին։ Նա մեղադրվում էր սուտ մատնություն կատարելու մեջ։

Please enter a valid URL