Search
Close this search box.

Պուտինի ելույթը հանկարծակի ընդհատվել է

Մոսկվայի Լուժնիկի մարզադաշտում Ղրիմի բռնակցման առիթով կազմակերպված համերգի ժամանակ Պուտինի ելույթը հանկարծակի ընդհատվել է, գրում է BBC-ն։ Պուտինը խոսել է ռուս ժողովրդի միասնության մասին, սակայն հետո հեռարձակումն ընդհատվել է երգով։

Պուտինի ելույթը հետո ցուցադրվել է ձայնագրված տարբերակով, իսկ նրա խոսնակ Դմիտրի Պեսկովը դա բացատրել է «սերվերի տեխնիկական խափանումով»։

Please enter a valid URL