Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ փուլում է Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությունը․ Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրման չորս վայր է քննարկվում

«Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի» մրցութային հանձնախմբի համակարգող Ռուբեն Հովհաննիսյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց մինչ այժմ կատարված աշխատանքներն ու առաջիկա անելիքները․ առաջին փուլում ընտրվել է 21 աշխատանք՝ Հայաստանից ու արտերկրից․ «Աշխարհում կա 200-ից ավելի Քրիստոսի արձան։ Այս արձանը պետք է տարբերվող լինի։ Ոչ միայն Քրիստոսի արձանի ներկայությունն է կարևոր, այլեւ համալիրը։ Արձանի տեղադրման չորս վայր է ընտրվել այս պահին։ Նախապես ասեմ՝ ոչ Երևանում, դիտարկում ենք միայն մարզերը։

Քննարկվող վայրերից մեկը Սևանի թերակղզին է, որովհետև թերակղզու վանական համալիրը, որը կառուցվել է 305 թ.-ին, հիմնադրել է ինքը՝ Գրիգոր Լուսավորիչը, այսինքն այստեղ խորհուրդ կա»,-նշեց Ռուբեն Հովհաննիսյանը:

Ըստ նրա՝ դիտարկվող բոլոր վայրերը պատմական վայրեր են, որտեղ կա հսկայական էներգետիկ դաշտ և վայրի ընտրության հարցում հաշվի են առնում ամեն դետալ։

Առաջին իսկ պահից քննարկվել է Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրման վայրը, կան ընտրված վայրեր, որոնք քննարկման և ուսումնասիրության ենթակա են։

Այլ մանրամասներ՝ տեսանյութում։

Please enter a valid URL