Ռուսական ԱԹՍ-ների վերահսկողության միջոցներով արձանագրվել է Կիևի մարզում ուկրաինական ուժայինների քողարկված դիրքերի ոչնչացումը։ Ռուսական ԱԹՍ-ների նկարահանած կադրերում նաև երևում են, որ ռուսական զինուժը ուկրաինայում գործի է դրել ԶՈւ կազմում ամենահզոր 203մմ-անոց «Մալկա» ինքնագնաց հրետանային կայանքները։
Ռուսական ստորաբաժանումները խոցել են ուկրաինական ՍՈւ-25 կործանիչ, ինչպես նաև ՌԴ օդատիեզերական ուժերի և ՀՕՊ-ի կողմից խոցվել է Ուկրաինայի ԶՈւ ՄԻ-24 հարվածային ուղղաթիռը:
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ ռուսական դեսանտայինները դիրքավորվում և ամրապնդվում են Կիևի մարզում։
Ուկրաինայի զինուժը «Գրադ» ՀԿՌՀ-ներով գնդակոծել են Ստախանով բնակավայրը, արձակվել է մոտ 40 արկ։
Ռուսական զորքերը մտել են Խերսոնի շրջանի Ալյոշկի քաղաք։ Հայտնել է քաղաքապետ Ռիշչուկը։ Ռուսական ստորաբաժանումները մտել են Չերնիգով քաղաք։ «Սմերչ» ՀԿՌՀ-ները կրակ են վարել Խերսոնի ուկրաինական ստորաբաժանումների ուղղությամբ։
Իր հերթին Ուկրաինացի ուժայինները հրթիռային հարված են հասցրել Մելիտոպոլին, որը գտնվում է ՌԴ ԶՈՒ վերահսկողության տակ։ Արձակված «Տոչկա-Ու»-ի երկու հրթիռներ խոցվել են ռուսական ստորաբաժանումների ՀՕՊ-երի կողմից։
Իսկ Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտնել է, որ ՌԴ զինված ուժերի ստորաբաժանումները գրավել են Խարկովի մարզի Իզյում քաղաքը, ինչպես նաև թիկունքային ստորաբաժանումներն ուժեղացնում են դեպի Կիևի ուղղությամբ առաջավոր շարասյուներ հնարավոր գրոհից առաջ:
ՌԴ ՊՆ-ն ներկայացնելով մարտի 17-ի օպերատիվ իրավիճակը, հայտարարել է, որ Ռուսաստանի ավիացիան և հակաօդային պաշտպանությունը Բելկի գյուղի օդային տարածում խոցել են մեկ ուկրաինական Մի-24 ուղղաթիռ, ինչպես նաև հինգ ԱԹՍ։ Օպերատիվ-մարտավարական, բանակային ինքնաթիռները և անօդաչու սարքերը խոցել են Ուկրաինայի 29 ռազմական օբյեկտներ, այդ թվում՝ զինամթերքի ևս 6 պահեստ և Ուկրաինայի զինված ուժերի ռազմական տեխնիկայի կուտակման 14 վայր։ Ընդհանուր առմամբ, հատուկ ռազմական գործողության սկզբից ի վեր ոչնչացվել են ուկրաինական 182 ինքնաթիռ և ուղղաթիռ, 177 ԱԹՍ, 1393 տանկ և այլ զրահատեխնիկա, 134 հրթիռային կայանք, 523 դաշտային հրետանի և ականանետ, ինչպես նաև 1182 միավոր հատուկ ռազմական տեխնիկա։
Readovka.news-ն էլ հրապարակել է, մարտի 17-ի դրությամբ, Ուկրաինայում ռազմական գործողությունների քարտեզը: