Ի դեպ, ՀՀ-ում Ուկրաինայի նախկին արտակարգ և լիազոր դեպան Օլեքսանդր Բոժկոն ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տեղադրել Մարիուպոլ քաղաքից և հայատառ գրառում կատարել.
Մարիուպոլը՝ իմ հոր քաղաքն է: Այս հարավային արևոտ քաղաքում, որտեղ ծովի շունչը խառնվում է մետաղագործական գործարանների ծխի հետ, ես անցկացրել եմ իմ մանկության զգալի մասը, և սիրահարված եմ այն ժամանակվա ամեն մի փողոցին, ամեն մի շինության: Այն շենքերի էր պատկանում նաև Մարիուպոլի դրամատիկական թատրոնը, որն կարուցվում էր իմ աչքերի առաջ և որը ռուսական վիժվածքները երեկ ոչնչացրել են իրենց նորագույն ռմբերով: Մանավանդ այն ժամանակ, երբ ապաստարանում, որ գտնվում էր թատրոնի տակ, թաքնվում էին բազմաթիվ կանայք և երեխաները: Իսկ մի քանի օր առաջ նույն նորագույն ռուսական ռումբը հողի է հավասարեցրել նաև Մարիուպոլի ծննդատունը: Այ, անասուն պուցին խու…լո, դու աշխարհի չարությունն ես, քեզ ներում չի լինի քո բոլոր հանցագործությունների համար: Լուսանկարում՝ Մարիուպոլի թատրոնը մինչև ռմբակոծությունը և հետո: