Search
Close this search box.

«Յանդեքս.Տաքսի»-ի մոտ 100 աշխատակիցներ Հայաստան են տեղափոխվել

«Յանդեքս.Տաքսի»-ի մոտ 100 աշխատակիցներ ուկրաինական ճգնաժամի սրումից հետո Հայաստան են տեղափոխվել, գրում է Forbes-ի ռուսական տարբերակը։

«Երեւանում արդեն վաղուց «Յանդեքս.Տաքսի»-ի գրասենյակ կա, իսկ այժմ աշխատակիցներն այնտեղ 80 հոգու համար լրացուցիչ աշխատատեղ են փնտրում, որպեսզի կարողանան աշխատել մի տարածքում»,- ասել է «Յանդեքս»-ի ներկայացուցիչը։ Նրա խոսքով, ընկերությունը հեռավար աշխատելու հնարավորություն ունի, ուստի աշխատակիցների մի մասը մեկնել է Հայաստան, Իսրայել, Թուրքիա եւ այլ երկրներ։ Այժմ Երեւանում են գտնվում 100 աշխատակիցներ, որոնք այնտեղից հեռավար են աշխատում, նշել են ընկերությունում։ «Գլխամասային գրասենյակի տեղափոխում կամ աշխատակիցների որեւէ տեղափոխում չկա»,- հավելել է «Յանդեքս»-ի ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ Երեւանում տարածքի վարձակալությունը հավանաբար «Յանդեքսը» կվճարի։ Իսրայելում «Յանդեքսը» ներկայացուցչություն ունի, ուստի այս երկրի աշխատակիցները կարող են աշխատել գրասենյակում, հավելել են ընկերությունում։

Տեսնել լրահոսը
«Յանդեքս»-ի մոտ 100 աշխատակիցներ Հայաստան են տեղափոխվել
19:49, 17.03.2022
Տարածաշրջան:Աշխարհում, Ռուսաստան
Թեմա: Քաղաքականություն, Տնտեսություն

«Յանդեքս»-ի մոտ 100 աշխատակիցներ ուկրաինական ճգնաժամի սրումից հետո Հայաստան են տեղափոխվել, գրում է Forbes-ի ռուսական տարբերակը։

«Երեւանում արդեն վաղուց «Յանդեքս.Տաքսի»-ի գրասենյակ կա, իսկ այժմ աշխատակիցներն այնտեղ 80 հոգու համար լրացուցիչ աշխատատեղ են փնտրում, որպեսզի կարողանան աշխատել մի տարածքում»,- ասել է «Յանդեքս»-ի ներկայացուցիչը։ Նրա խոսքով, ընկերությունը հեռավար աշխատելու հնարավորություն ունի, ուստի աշխատակիցների մի մասը մեկնել է Հայաստան, Իսրայել, Թուրքիա եւ այլ երկրներ։ Այժմ Երեւանում են գտնվում 100 աշխատակիցներ, որոնք այնտեղից հեռավար են աշխատում, նշել են ընկերությունում։ «Գլխամասային գրասենյակի տեղափոխում կամ աշխատակիցների որեւէ տեղափոխում չկա»,- հավելել է «Յանդեքս»-ի ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ Երեւանում տարածքի վարձակալությունը հավանաբար «Յանդեքսը» կվճարի։ Իսրայելում «Յանդեքսը» ներկայացուցչություն ունի, ուստի այս երկրի աշխատակիցները կարող են աշխատել գրասենյակում, հավելել են ընկերությունում։

«Յանդեքսը» ցանկանում էր աշխատակիցներին տեղափոխել Երեւան, սակայն առայժմ դա չի ստացվում անել «բազմաթիվ դժվարությունների պատճառով», Forbes-ին հայտնել է ընկերությանը մոտ կանգնած աղբյուրը։ Նրա խոսքով, «Յանդեքս»-ի թոփ-մենեջերներին ասել են, որ նրանց չի կարելի մեկնել արտերկիր, այնուամենայնիվ հետագայում նրանցից շատերը հեռացել են մասնավոր ինքնաթիռներով։ «Յանդեքս»-ում այս տեղեկությունը հերքել են։

Փետրվարի 28-ին «Յանդեքս»-ի ղեկավարությունը խորհրդակցություն է անցկացրել, որպեսզի քննարկի ընկերության աշխատակիցների եկամուտների անկման խնդիրը։ Ըստ դրա արդյունքների՝ «Յանդեքսը» հավելյալ աշխատավարձ է վճարել աշխատակիցներին։ Ընկերության ղեկավարությանը մոտ կանգնած ռուսական հիմնադրամներից մեկի կառավարչի խոսքով՝ հանդիպմանը ղեկավարությունը հայտարարել է, որ «Հայաստան մեկնել ցանկացողները ընկերության հաշվին այնտեղ կտեղափոխվեն»։ «Յանդեքս»-ում այս տեղեկությունը նույնպես հերքել են»։

Please enter a valid URL