«Օկուպանտները սպանել են 108 երեխայի։ Եվրոպայի կենտրոնում՝ 2022թ.-ին, բազմաթիվ բանակցություններից, հայտարարություններից և խնդրանքներից հետո ես դիմում եմ Գերմանիայի Բունդեսթագին»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Աջակցության քայլերից հետո, որոնցից որոշներն ուշանում են։ Պատժամիջոցներից հետո, որոնք ակնհայտորեն բավարար չեն պատերազմը դադարեցնելու համար։ Եվ այն բանից հետո, երբ տեսանք, թե որքան են ձեր ընկերությունները դեռ կապված Ռուսաստանի հետ։ Մի երկրի հետ, որը պարզապես օգտագործում է ձեզ»,- գրել է Զելենսկին և կցել տեսանյութ։