Search
Close this search box.

Ով է զոհված զինծառայողը. նա անհայր է մեծացել, տան միակ որդին է

Զոհված պարտադիր ժամկետային զինծառայող Ալբերտ Սիրոյանը Արտաշատի Վարդաշեն համայնքից էր։

Tert.am-ի հետ զրույցում Վարդաշենի նախկին համայնքապետ Գևորգ Բարխոյանն ասել է․ «Ավելի վաղ տարիքում մահացել էր հայրը, իրենից մեծ քույր ունի, տան միակ որդին էր ինքը»։

Բարխոյանը նշել է, որ Ալբերտը զորակոչվել էր բանակ 1 տարի 3 ամիս առաջ։

Հիշեցնենք, որ այսօր Պաշտպանության նախարարությունն այսօր հայտնել էր, որ հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Լևոնի Սիրոյանի (ծնվ. 2002թ) դին` ծնոտի շրջանում հրազենային վիրավորմամբ:

Please enter a valid URL