Search
Close this search box.

Անդադար հարձակում են գործում․ Զախարովա

ՌԴ արտգործնախարարության կայքը շուրջօրյա հարձակման է ենթարկվում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«ԱԳՆ–ի կայքը, ինչպես նաև այլ պետական հաստատությունների կայքերն այս մի քանի շաբաթվա ընթացքում շուրջօրյա ռեժիմով DDoS հարձակումների են ենթարկվում», – «Սոլովյով Live» YouTube–յան ալիքի եթերում ասել է Զախարովան։
Նրա խոսքով` կայքը փորձում են կոտրել ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ ոչ պրոֆեսիոնալ հաքերները։

Ավելի վաղ «Սինհուա» գործակալությունը, հղում անելով Չինաստանի ինտերնետի մոնիտորինգի գծով արտակարգ իրավիճակների պետական կենտրոնին, հայտնել էր, որ օտարերկրյա հաքերները համակարգիչներ են «կոտրում» ՉԺՀ–ում հետագայում Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի վրա կիբեռհարձակումներ իրականացնելու համար։

Please enter a valid URL