Սոցիալական ցանցերով և տարբեր լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունը, թե մարտի 16-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սադրանք են իրականացրել հայ-ադրբեջանական սահմանին, ինչի հետևանքով հայկական կողմից մեկ զինծառայող զոհվել է, ևս մեկը վիրավորվել՝ չի համապատասխանում իրականությանը, հայտնում են պաշտպանության նախարարությունից։
«Եվս մեկ անգամ հորդորում ենք սահմանային իրադրության վերաբերյալ տեղեկություններ հրապարակելիս հիմնվել բացառապես պաշտոնական հաղորդագրությունների վրա», — նշված է ՊՆ տարածած հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի՝ ծնոտի շրջանում հրազենային վիրավորումով: