Search
Close this search box.

Օր 22. Ճգնաժամը խորանում է. ինչ է տեղի ունեցել վերջին ժամերին

ԱՄՆ-ն իրեն վարկաբեկում է Ուկրաինայի շուրջ իրադարձությունների մասին ստերով. Չինաստանի ԱԳՆ
***

ԱՄՆ-ը չի ցանկանում Ուկրաինայի վրայով ոչ թռիչքային գոտի ստեղծել, սա երրորդ համաշխարհային պատերազմի ճանապարհն է, ասել է Փսակին:
***

Մոլդովայի և Ռուսաստանի հարաբերությունները, որոնք վերջին շրջանում բարդ էին, էլ ավելի են բարդացել ուկրաինական հակամարտության բռնկումից հետո, հայտարարել է Մոլդովայի վարչապետ Նատալյա Գավրիլիցան։
***

Պեսկովը՝ Պուտինին ուղղված Բայդենի խոսքերի մասին. մենք անընդունելի և աններելի ենք համարում այն երկրի ղեկավարի նման հռետորաբանությունը, որի ռումբերից հարյուր հազարավոր մարդիկ են զոհվել։
***

ՄՆ-ը ծրագրում է գաղտնի բանակցություններ վարել Կիևին հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման շուրջ և չի բացահայտի նման զինատեսակների գտնվելու վայրը, ասել է Ջեն Փսակին։
***

Խարկովի ուղղությամբ ուկրաինական կողմը գնդակոծել է փախստականներով ավտոշարասյունը, ինչի հետևանքով 4 մարդ զոհվել է, կան վիրավորներ, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
***

Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցները չեն խանգարում նրան սպասարկել իր սուվերեն պարտքը դոլարով առնվազն մինչև մայիսի վերջ, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով ԱՄՆ գանձապետարանի ներկայացուցչին։
***

Կանադայում «ձերբակալվել է» Волга-Днепр ավիաընկերության Ան-124 (Ռուսլան) բեռնատար ինքնաթիռը, հայտնում է Zerkalo Nedeli-ն։
Սա ծանր տրանսպորտային ինքնաթիռ է, որը մշակվել է Անտոնովի նախագծային բյուրոյի կողմից։
Լրագրողների խոսքով, այժմ այն կօգտագործվի ԱՄՆ-ից և Կանադայից Ուկրաինա ռազմական բեռներ հասցնելու համար։
***

Գրուշկոն, Ռուսաստանի Դաշնությունում ԵՄ դեսպանի հետ հանդիպման ժամանակ, նշել է, որ Արևմուտքի կողմից Կիևին ռազմատեխնիկական օգնությունը անհետևանք չի մնա, ասվում է ՌԴ ԱԳՆ-ում։
Նա դեսպանին մատնանշել է նաև ռուսաֆոբիայի և Եվրոպայում Ռուսաստանի քաղաքացիների դեմ ագրեսիվ հարձակումների անընդունելիությունը։
***

Ռոսկոմնադզորը սահմանափակել է մուտքը BBC News-ի կայք։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ սա Արևմուտքի սանձազերծած տեղեկատվական պատերազմին արձագանքների միայն սկիզբն է։
***

ԱՄՆ-ն այս շաբաթ 1 միլիարդ դոլարի օգնություն կփոխանցի Ուկրաինային, ասել է Բայդենը։
Այն ներառում է 800 հակաօդային պաշտպանության համակարգ և 9 հազար հակատանկային համակարգ, 7 հազար հրետանային զենք, 20 միլիոն զինամթերք և անօդաչու թռչող սարքեր։
Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է Ուկրաինային օգնության մասին Կոնգրեսի առաջ Վլադիմիր Զելենսկու առցանց ելույթից հետո։ Բայդենը Ուկրաինայի նախագահի ելույթը համոզիչ է անվանել։
***

Էրդողանը Զելենսկիին հեռախոսազրույցում ասել է, որ շարունակելու է աշխատել Պուտինի հետ՝ նրանց հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ։
***

Հատուկ գործողության սկզբից Ուկրաինայից տարհանվել է ավելի քան 270 000 խաղաղ բնակիչ. ՌԴ ՊՆ
▪️Միայն վերջին 24 ժամվա ընթացքում Ուկրաինայի վտանգավոր շրջաններից տարհանվել է գրեթե 12,5 հազար մարդ, որոնցից ավելի քան 2,2 հազարը երեխաներ են։
▪️Օրվա ընթացքում մարդասիրական միջանցքներով Մարիուպոլից տարհանվել է ավելի քան 31,3 հազար խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 89 օտարերկրացի։
▪️Քաղաքից գրեթե բոլոր տարհանվածները հրաժարվել են տեղափոխվել Կիևի կողմից վերահսկվող տարածքներ։
▪️Ուկրաինական կողմը Խարկովի ուղղությամբ գնդակոծել է փախստականներով շարասյունը, որը շարժվում էր դեպի Ռուսաստան, չորս մարդ զոհվել է։
***

ՆԱՏՕ-ի խաղաղապահներ Ուկրաինա ուղարկելուն դեմ է Գերմանիայի կառավարությունը․ «Դա կարմիր գիծ է»:
***

Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը մարդասիրական գործողության սկզբից ավելի քան 2000 տոննա օգնություն է հասցրել Դոնբասի և Ուկրաինայի բնակիչներին։
***

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ուկրաինայի վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության բանաձևի նախագծի քվեարկությունը տեղի կունենա մարտի 18-ին։
***

Volkswagen-ը և BMW-ն դադարեցնում են գործարանները ամբողջ Եվրոպայում՝ Ուկրաինայից ներկրվող պահեստամասերի պակասի պատճառով։

Please enter a valid URL