Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Խանի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ ուկրաինական գերության մեջ են գտնվում շուրջ հազար ռուս զինծառայողներ։
«Բոլորը հասկանում են, թե ինչ է տեղի ունենում, կան մարդիկ, կան արդեն մինչև հազար բանտարկյալներ, կան վկաներ, կան տեսաձայնագրություններ, կա այն ամենը, ինչ նրանք (գերիները – խմբ.) ասել են առանց ճնշումների»,- ընդգծել է Զելենսկին։
Նրա խոսքով ՝ ռազմական հանցագործները պետք է պատասխանատվության ենթարկվեն։