Պուտին․ «Գործողության հենց սկզբում Կիևի իշխանություններին առաջարկվել է մարտական գործողությունների չդիմել , այլ պարզապես դուրս բերել զորքերը Դոնբասից։ Չուզեցին։»
«Դա իրենց որոշումն է։ Գիտակցումը, թե ինչ է կատարվում աշխարհում իրականում, անխուսափելիորեն կգա». Ուկրաինայի թեմային Ռուսաստանի նախագահն անդրադարձել է ՌԴ սուբյեկտներին սոցիալ-տնտեսական աջակցության վերաբերյալ խորհրդակցության նիստի բացման ելույթում:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթում ասել է նաև, որ Ռուսաստանի զինված ուժերի գործողությունը Ուկրաինայում զարգանում է հաջողությամբ՝ խիստ պլաններին համապատասխան։ Հատուկ գործողության մեջ դրված բոլոր խնդիրները, անշուշտ, կլուծվեն։
Ըստ նրա՝ Կիևի հարձակումը Դոնբասի և Ղրիմի վրա ընդամենը ժամանակի հարց էր և Ռուսաստանը կանխեց դա։
Պուտինի համոզմամբ՝ ՌԴ-ի դեմ պատժամիջոցները հարվածում են հենց եվրոպացիներին և ամերիկացիներին։ Ամբողջ մոլորակը ստիպված է հատուցել Արևմուտքի հավակնությունների համար․ ««Ոսկե միլիարդի» առասպելը քանդվում է»,- ասել է Պուտինը։
Պուտինը խոսել է նաև մարտի 14-ին Կիևի՝ Точка-У-ով Դոնբասի վրա հարձակման մասին. «Դա արյունալի ահաբեկչություն էր»:
Ռուսաստանի Դաշնության նախագահը Կիևի իշխանությունների գործողությունները համեմատել է նացիստների՝ պարտությունից առաջ հնարավորին շատ զոհեր պատճառելու փորձերի հետ։