Search
Close this search box.

Չենք ուզում Ադրբեջանի կազմում ապրել, խնդրում ենք ՀՀ իշխանություններին՝ առանց մեր կարծիքը հարցնելու մեր դեմ որոշում չկայացնեն . արցախցի

Մեկ ու կես տարի առաջ եղել ենք տուն, տեղ կորցրած, փախստականի կարգավիճակում հայտնված մարդիկ, մինչև այսօր էլ մեր կյանքում ոչինչ չի փոխվել։ ՀՀ և Արցախի իշխանությունները մեզ բերել հասցրել են այն աստիճանի, որ ստիպված ենք եղել դիմել միջազգային կառույցներին։ Ուրիշ ելք չունենք, քան՝ Ֆրանսիայից հումանիտար ապաստան խնդրելն է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց պատերազմի հետևանքով բռնի տեղահանված արցախցիներից մեկը։

«Առաջնահերթությունը բնակարանային հարցն է, բայց այդ հարցի լուծումը մեր իշխանությունները չեն տալիս։ Բազմիցս դիմել ենք, որ օգնեն գոնե ՀՀ-ում կարողանանք ժամանակավոր ապրենք, մինչև՝ մեր բնակարանների հարցերը լուծենք և վերադառնանք Արցախ»,- նշեց նա՝ հավելելով, որ ՀՀ իշխանություններն՝ ԱԳՆ մակարդակով արդեն ասում են, որ Արցախում տարածքային խնդիր չկա, Արցախի խնդիրը միայն իրավական խնդիր է, այսինքն, այսօր ՀՀ իշխանություններն ասում են, որ Արցախի Հանրապետությունն Ադրբեջանի մասնիկ է, մնում է, որ գործընթացները տանեն և վերջնական փուլին հասցնեն։

«Ժողովուրդ, դուք համաձա՞յն եք Ադրբեջանի կազմում ապրել, դուք ապրելու՞ եք Ադրբեջանի կազմում»,- նշեց հադրութցին և բացասական պատասխան ստանալուց հետո ընդգծեց. « Ոչ մեկս էլ չենք ուզում Ադրբեջանի կազմում ապրել և խնդրում ենք ՀՀ իշխանություններին՝ առանց մեր կարծիքը հարցնելու մեր դեմ որոշում չկայացնեն, չեն կարողանում բանակցել՝ թող չբանակցեն, թող ասեն՝ չենք բանակցում Արցախի շուրջ»։

Նա ասաց, որ իրենք հայտնվել են հումանիտար աղետի առաջ։ Արցախցու խոսքով՝ այսօր ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, այսօր գալիս վարձով տներից հանում են, ասում են՝ դուրս եկեք, բնակարանը վաճառում ենք կամ տալիս ենք ուրիշի։

Նա ընդգծեց, որ Արցախում ժողովուրդը կարողանում է գոյատևել ռուս խաղաղապահ ուժերի շնորհիվ և եթե ռուս խաղաղապահ ուժերն այնտեղից հեռացվեն՝ ժողովուրդն այնտեղ չի ապրի։

Please enter a valid URL