Pastinfo-ի փոխանցմամբ՝ Անտոնելլա Բարբյերին՝ ռեգբիի Իտալիայում նշանավոր խաղացող Անդրեա Բենատտիի կինը, խեղդել է իր երկամյա դստերը՝ բարձով, որից հետո մեքենան է նստեցրել իրենց հինգ-ամյա որդուն՝ Զևսին: Ավագ երեխային կինը խոհանոցային դանակով մորթել է ճանապարհին և փորձել ինքնասպան լինել, հաղորդում է The Sun-ը:
39-ամյա կնոջ մեքենան գտել են անցորդները, ովքեր էլ շտապօգնություն են կանչել: Հոգեբանական խնդիրներով տառապող Անտոնելլան հասցվել է Ռեջո-Էմիլիա քաղաքի հիվանդանոց: Այժմ կինը ծանր վիճակում է: Երբ բժիշկները ժամանել են, Անտոնելլան հրաժարվել է բուժօգնությունից և ասել. «Ես ինչ-որ վատ բան եմ արել, ես ուզում եմ մահանալ»:
Տեսողության խնդիրների պատճառով Անդրեա Բենատտին ստիպված է եղել թողնել մեծ սպորտը 2010/2011 սեզոնից հետո: Տղամարդը զբաղված է եղել ընտանեկան բիզնեսի գործերով, երբ իմացել է տեղի ունեցած ողբերգության մասին: