Search
Close this search box.

Արտակարգ իրավիճակ՝ Սյունիքում

Տեղացած առատ ձյունը, ինչպես նաև Սյունիքի ավտոճանապարհները սպասարկող ճանապարհաշինական ընկերությունների վատ աշխատանքը խնդիրներ են առաջացրել մարզի ճանապարհներին, գրում է Shamshyan.com–ը:

Ըստ կայքի՝ արդեն մի քանի օր է, մեծ թվով վարորդներ, այդ թվում՝ բեռնատարների, ահազանգում են, որ գիշերում են բաց երկնքի տակ:

«Չգիտենք, ում դիմենք, որ գոնե մի քիչ մարդկային մոտեցում ցուցաբերեն քաղաքացիներիս նկատմամբ: Ո՞վ է տեսել 21-րդ դարում ճանապարհներին տիրի այսպիսի քաոս: Կիլոմետրանոց հատվածում ոչ մի ճանապարհի մշակման աշխատանքներ չեն կատարվում, միայն ճանապարհային ոստիկաններն ու փրկարարներն են մեկումեջ կանգնում, գոնե մեր հալուքեֆից հետաքրքրվում են, իսկ պատկան մարմիններից ոչ մի արձագանք»,– shamshyan.com–ի հետ զրույցում ասել է վարորդներից մեկը։

«ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը օրեր առաջ, երբ Սյունիքի մարզում ղեկավար կազմին ներկայացնում էր Սյունիքի նորանշանակ մարզպետին, լրագրողների հետ զրույցում անդրադարձել էր նաև ճանշինների թերի աշխատանքին, կարծիք հայտնելով, որ այդ թերի ու վատ աշխատող ճանշինները խնդիրներ են ունենալու:

Գ. Սանոսյանի խոսքերը լսելուց հետո քաղաքացիները թեթևացած շունչ քաշեցին, հավատալով, որ ճանշինները կսկսեն արդյունավետ աշխատել, մինչդեռ 2 օր է, Երևան-Մեղրի ավտոճանապարհի Սյունքիի մարզի Գորայք, Զանգեր, Սիսիան կոչվող հատվածներում հարյուրավոր քաղաքացիներ չեն կարողանում իրենց տրանսպորտային միջոցներով երթևեկել»,- գրում է կայքը:

Please enter a valid URL