Search
Close this search box.

ՖՈՏՈ. Առեղծվածային ու ողբերգական դեպք Վանաձորում. գնացքի գծերի վրա հայտնաբերվել է տղամարդու մասնատված դի

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ այսօր՝ դեկտեմբերի 13-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ Տարոն թաղամասի սկզբնամասում գտնվող կամրջի տակ՝ գնացքի գծերի վրա, տղամարդու մասնատված դի կա:

Ոստիկաններն ու քննիչները գնացքի գծերի վրա հայտնաբերել են Վանաձոր քաղաքի բնակիչ, 50-ամյա Սամվել Գևորգյանի դին՝ մարմինը մի քանի մասի բաժանված, ինչը ենթադրել է տալիս իրավապահերին, որ նրա մարմնի վրայով գնացք է անցել:

Please enter a valid URL