Search
Close this search box.

ՌԴ ՊՆ-ն կոչով դիմել է ուկրաինացիներին

Ռուսաստանի Զինված ուժերը ուկրաինացիներին կոչ են անում օգտագործել ցանկացած միջոց և հեռանալ անապահով վայրերից, այս մասին հայտարարել է ՌԴ Պաշտպանության ազգային կառավարման կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ռուս զինծառայողները բացառապես հումանիտար նպատակներով ոչ միայն չեն միջամտում, այլև հորդորում են ուկրաինացիներին օգտագործել ցանկացած հարմար միջոց՝ անվտանգ վայրեր հասնելու համար, ներառյալ այն երթուղիները, որոնք անցնում են Կիևի կողմից վերահսկվող տարածքներով»,- ասել է Միզինցևը։

Ըստ նրա՝ Կիևի իշխանությունները, ընդհակառակը, շարունակում են մարդկանց ստիպել մնալ իրենց տներում և թույլատրել տարհանումը միայն Ուկրաինայի արևմտյան շրջաններ կամ հարևան եվրոպական երկրներ՝ գիտակցաբար չտեղեկացնելով խաղաղ բնակչությանը հնարավորության մասին։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Please enter a valid URL