Search
Close this search box.

Քանի միլիոն մարդ է լքել Ուկրաինան․ ՄԱԿ-ը տվյալներ է հրապարակել

Փետրվարի 24-ից՝ Ուկրաինայի դեմ ռուսական պատերազմի սկզբից ի վեր, երկիրը լքել է 2 969 600 ուկրաինացի, Լեհաստանի հետ սահմանը հատել է 1 808 436 քաղաքացի։

Այս մասին հայտնում է Ukrinform-ը՝ հղում կատարելով ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հրապարակած տվյալներին։

Ինչպես նշվում է, փետրվարի 24-ից ի վեր Լեհաստանի հետ սահմանը հատել է Ուկրաինայի 1 808 436 քաղաքացի, Ռումինիայի հետ սահմանը 453 432, Մոլդովայի հետ սահմանը՝ 337 215, Հունգարիայի հետ սահմանը՝ 263 888, Սլովակիայի հետ սահմանը՝ 213 000, Ռուսաստանի հետ սահմանը՝ 142 994, Բելառուսի հետ սահմանը՝ 1475 քաղաքացի։

Ուկրաինան լքելու համար սահմանը հատել է ընդհանուր առմամբ 2 969 600 քաղաքացի։

Նշվում է, որ Ուկրաինային սահմանակից շենգենյան երկրներ (Հունգարիա, Լեհաստան, Սլովակիա) ժամանողների տվյալները վկայում են միայն երկրի հետ սահմանը հատելու մասին, սակայն մեծ թվով մարդիկ հետագայում տեղափոխվել են այլ երկրներ։

Ինչպես հաղորդում է «Ուկրինֆորմ»-ը, պատերազմի սկզբից Մեծ Բրիտանիան երկրում բնակության թույլտվության համար 4000 ուկրաինացի փախստականների համար վիզաներ է տրամադրել։ Ավստրիան կհյուրընկալի Ուկրաինայից 2000 տեղահանվածների, ովքեր գտնվում են Մոլդովայի տարածքում։

Please enter a valid URL