Մարտի 1-ին Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողության ժամանակ զոհվել է Բուրյաթիայից 18-ամյա զինծառայող Դավիթ Հարությունյանը, փոխանցում է Arigus-ը։ Դավիթ Հարությունյանը ծնվել է 2003 թվականի մարտի 8-ին Կյախտայում։
Նշվում է, որ 2021 թվականի գարնանը տեխնիկումն ավարտելուց հետո զորակոչվել է ռուսական բանակ: Մարտի 1-ին շարքային Հարությունյանը գումարտակային-մարտավարական խմբի շարասյան կազմում առաջխաղացման հանձնարարություն է ստացել։ Արդյունքում ինքնագնաց հրետանային շարասսյունը խոցվել է։
Դավիթը մեքենայից դուրս է բերել վիրավոր ընկերոջը, տարել ապահով վայր, բայց ինքը թիկունքին բեկորային մահացու վնասվածքներ է ստացել։ Մարտական պարտքը կատարելիս ցուցաբերած խիզախության և անձնուրացության համար Հարությունյանը հետմահու ներկայացվել է «Արիության» շքանշանի: