Search
Close this search box.

ԿԲ նախագահը կուսումնասիրի, թե ինչո՞ւ է Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող բանկը տարադրամով ավանդներն ու փոխանցումները միայն դրամով տալիս

ԿԲ նախագահն այսօր լրագրողների հարցերին պատասխանեց ԿԲ-ում տեղի ունեցած ասուլիսում․
Հարցին՝ երկրից կա՞ տարադրամի արտահոսք, կա՞ն սահմանափակումներ տարադրամը երկրից դուրս հանելու, Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը պատասխանեց՝ այս փուլում տարադրամի արտահոսքի հետ կապված խնդիրներ չկան. «Դրա կարիքը չկա, ես գիտեմ, որ կան երկրներ, որոնք կանխիկ տարադրամի արտահոսքի վերաբերյալ որոշակի սահմանափակումներ են կիրառում: Բայց որ Կենտրոնական բանկը տարբեր դիրեկտիվներով կարգավորի այդ իրավիճակը՝ այս պահին դրա անհրաժեշտությունը չեմ տեսնում»:

ԿԲ նախագահին փոխանցեցին նաեւ քաղաքացիների բողոքները, համաձայն որոնց, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող բանկը ավանդները եւ փոխանցումները, որոնք տարադրամով են, չի տալիս, այլ տալիս է միայն դրամով: Սրա առնչությամբ ԿԲ ղեկավարն ասաց, որ նման տեղեկատվություն չեն ստացել. «Կծանոթանամ, եթե ինչ-որ անհրաժեշտություն լինի միջամտելու…:

Թույլ տվեք՝ կասկածանքով մոտենամ այն հարցին, որ Հայաստանի Հանրապետությունում այս պահին հնարավոր է իրավիճակ, որ մարդկանց ավանդները որեւէ բանկ չվերադարձնի»:

Please enter a valid URL