Search
Close this search box.

Ադրբեջանցի զինվորականները Խնածախի բնակչից գողացած ձիուն ծեծել են ու տանջել. ձին փախել է

ArmDaily.am-ի խմբագրությունը դեռևս 2021 թվականի հոկտեմբերի 8-ին էր ահազանգ ստացել Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խնածախ բնակավայրի բնակիչ Հրաչ Աբրահամյանից։

Նա պատմել էր, որ իր ձիուն ադրբեջանցիները քշել էին իրենց կողմ՝ կարողացել էին վերադարձնել մյուս երկու ձիերին, բայց այդ մեկին այդպես էլ չէին վերադարձրել ադրբեջանցիները։ Մեզ հետ կրկին կապ հաստատեցին Խնածախից ու տեղեկացրին, որ ձին հետ է վերադարձել նախկին տերերի մոտ։ «Ընկերներիցս մեկը զանգեց ու ասաց, որ մեր դաշտերից մեկում սպիտակ ձի կա։ Մտածեցի գնալ ու ստուգել, միգուցե մեր ձին փախած լինի։ Ու իսկապես մեր ձին էր՝ հինգ ամիս անց վերադարձավ։ Բայց ձիու վիճակը շատ վատ էր, ադրբեջանցիները շատ էին ծեծել ու տանջել»,- տեղեկացրեց Աբրահամյանի որդին։

Please enter a valid URL