Search
Close this search box.

Զելենսկին նոր օրենք ստորագրեց

Զելենսկին քրեական պատասխանատվություն է սահմանել Ռուսաստանի հետ համագործակցության համար։

ТАСС-ի փոխանցմամբ՝ «Կոլաբորացիոնիզմի մասին» օրենքը ստորագրել է Ուկրաինայի նախագահը, պատմել է խորհրդարանի փոխնախագահ Կորնիենկոն:

Փաստաթուղթը մինչև 15 տարվա ազատազրկում է սահմանում Ռուսաստանի հետ համագործակցության համար: Կորնիենկոն, որը ներկայացնում է «Ժողովրդի ծառա» կուսակցությունը, հավելել է, որ նոր քրեական հոդվածի տակ կարող են ընկնել նաև Ռադայի պատգամավորները, ովքեր լքել են երկիրը կամ նախկինում «ոչ հայրենասիրական» քաղաքական դիրքորոշում են ունեցել։

Կորնիենկոյի խոսքով՝ Ուկրաինայի խորհրդարանի առնվազն 20 պատգամավորներ, որոնք երկիրը լքել են ՌԴ-ի հետ հատուկ գործողության սկսվելուց հետո, պետք է դատապարտվեն ՌԴ-ի հետ համագործակցության համար:

«Ինչ վերաբերում է պատգամավորներին, ապա կան տարբեր թվեր, հիմա չեմ հստակեցնի, 20-ից ավելի ժողովրդական պատգամավորներ Ուկրաինայում չեն»,- մասնավորեցրել է Կորնիենկոն։

Please enter a valid URL