Վերջին շրջանում, ինչպես բոլորիս հայտնի է, կայուն իրավիճակը լարված է։ Մարտի 13, 14-ին և այսօր ևս, թեև լուրջ խնդիրներ չենք ունեցել, իրավիճակն Արցախում շարունակում է լարված մնալ, սակայն ձեռնարկվում են միջոցներ, որպեսզի բանակցությունների միջոցով հնարավոր սադրանքներ և հնարավոր էսկալացիայի խնդիրներ չծագեն։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը։
Անդրադառնալով Սյունիքում, մասնավորապես Կապանի խոշորացված համայնքի Ներքին Հանդի վարչական ղեկավարի, ինչպես նաև բնակիչների այն պնդումների, թե ադրբեջանցիների առաջխաղացում կա, նա նշեց, որ որևէ տտեղ առաջխաղացման հետ կապված որևէ խնդիր չկա։ Դիտարկանը, թե համայնքի ղեկավարը, բնակիչները այլ բան են հայտարարել, ահազանգել են նաև, որ գերեզմանոց ու արոտավայրեր չեն կարողանում գնալ, փոխնախարարը շեշտեց, որ ադրբեջանցիները ՀՀ սուվերեն տարածք չեն մտել։
«Նման խնդիր եթե լինի, ՊՆ-ն պաշտոնապես կտեղեկացնի»,-ասաց նա։ Նշենք, որ մամուլում շրջանառվում էին տեղեկություններ, որ ադրբեջանցիները առաջ են եկել Կապանի Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ և վրաններ տեղակայել։ Հավելենք, որ Ադրբեջանի ԶՈւ-ն վերջին շրջանում թիրախավորել է Արցախի գյուղերը, Արցախում մարտի 8-ից գազամատակարարումը դադարեցվել է։ Արցախ եկող գազատարը վնասվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Ադբեջանցիները խոչընդտում են վերանորոգման աշխատանքներին, ռուս խաղաղապահների ներգրավմամբ տեղի են ունենում բանակցություններ։
Մանրամասները՝ տեսանյութում: