Հրապարակվել է մարտի 14-ի երեկոյան ռազմական գործողությունների քարտեզ:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանը սկսել է Ուկրաինայի «ապառազմականացման և ապաշրջափակման» հատուկ գործողությունը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում հայտարարել է, որ հանգամանքները «պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները դիմել են Ռուսաստանին՝ օգնության խնդրանքով»: Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է երկրի ռազմական ենթակառուցվածքների վրա հարձակման մեջ և երկրի ամբողջ տարածքում ռազմական դրություն է մտցրել՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ: