Search
Close this search box.

Ադրբեջանցիները կրակել են ռուս խաղաղապահների տեղակայման վայրի ուղղությամբ

«Ապառաժ». «Հրադադարի խախտման դեպքերը եղել են հինգշաբթի, ուրբաթ օրերին Թաղավարդի ուղղությամբ, բայց լսվել է նաև Կարմիր շուկայում: Հիմնականում կրակել են հրաձգային զինատեսակներից: Հետագայում պարզվել է, որ ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման վայրի ուղղությամբ են եղել կրակոցները, շենքի տանիքին է կպել:

Վերջին օրերին ձայնագրություն են տարածում, որ ժողովրդի մեջ վախ տարածեն»,- մարտի 14-ին լրագրողների հետ զրույցում նշել է ԱՀ Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի ղեկավար Նարեկ Աթայանը:

Նրա խոսքով՝ ամենամտահոգող հարցը անվտանգության ապահովումն է, հատկապես բնակելի տների վրա թիրախավորումները բացառելը:

Please enter a valid URL