Search
Close this search box.

Օր 20. Ինչ է տեղի ունեցել վերջին ժամերի ընթացքում

ԱՄՆ-ը լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի 11 քաղաքացու նկատմամբ, որոնք կապված են ռուսական ռազմարդյունաբերական համալիրի հետ:
***

Պետդեպարտամենտ. Մենք թույլ չենք տա, որ որեւէ երկիր փոխհատուցի Ռուսաստանի կորուստները:
***

LEGO-ն ավելի քան 16,000 դոլար է հավաքել Ուկրաինայի համար՝ վաճառելով Զելենսկու և Մոլոտովի կոկտեյլների արձանիկներ:
***

Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության համաձայնագիրը կարող է ձեռք բերվել ամենաշուտը մեկից երկու շաբաթվա ընթացքում, իսկ ամենաուշը մայիսին, ասել է Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Արեստովիչը. RT
***

Փսակին ասել է, որ ԱՄՆ-ն «ամբողջությամբ ջախջախեց» Ռուսաստանի տնտեսությունը. РИА новости
***

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները կվերսկսվեն մարտի 15-ին, ասել է Վլադիմիր Զելենսկին. ТАСС
***

Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայում ռազմական դրությունը երկարաձգել է ևս 30 օրով:
***

ԱՄՆ-ը քննարկում է Ռուսաստանի հետ առևտրի ամբողջական էմբարգոյի սահմանման հնարավորությունը, այս մասին հայտնում է CNBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Ուոլլի Ադեյեմոյին։
Բացի այդ, ֆինանսների փոխնախարարը նշել է, որ ԱՄՆ-ում, ի թիվս այլ հարցերի, քննարկվում է Ռուսաստանից նիկելի, ուրանի և տիտանի ներմուծման, ինչպես նաև «ռուսական կառույցների կրիպտո ակտիվների» արգելքը։
***

Հաագայի միջազգային քրեական դատարանը մարտի 16-ին որոշում կկայացնի Ռուսաստանի դեմ Ուկրաինայի բողոքի վերաբերյալ գործ հարուցելու մասին։
Փետրվարի 27-ին դատարանը վարույթ է ընդունել Կիեւի դիմումը՝ ցեղասպանության վերաբերյալ բողոքով։
***

Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ավելի մեծ ազդեցություն կունենան համաշխարհային ՀՆԱ-ի վրա, քան Ուկրաինայի իրավիճակը, հայտարարել է Համաշխարհային բանկի նախագահ Դեյվիդ Մալպասը։
***

Էստոնիան դիմել է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրների խորհրդարաններին՝ Ուկրաինայի երկինքը փակելու պահանջով։
***

ԱՄՆ-ը թույլ չի տա որևէ երկրի օգնել Ռուսաստանին փոխհատուցել իր տնտեսական ծախսերը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում․ Պետքարտուղարություն
***

Բելգիայում 10 միլիարդ եվրո արժողությամբ ռուսական ակտիվները սառեցվել են ԵՄ պատժամիջոցների պատճառով, հայտնում են տեղական լրատվամիջոցները։ Խոսքն արգելափակման մասին է, ոչ թե բռնագրավման կամ ձերբակալման։
***

Մեծ Բրիտանիան մտածում է Զելենսկուն ասպետի կոչում տրամադրելու մասին:
***

Ռուսաստանում ռեկորդային թվով մարդիկ են գրանցվել (+66 տոկոս աճ մարտին) կամ վերադարձել «Օդնոկլասնիկի» սոցցանց, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Նախորդ շաբաթվա համեմատ գրանցվել են «սառեցված» հաշիվների վերականգնման դեպքեր , իսկ սոցցանցի ակտիվությունն աճել է ավելի քան 40 տոկոսով։
***

Եվրամիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չորրորդ փաթեթը:
Ռուսաստանի դեմ ԵՄ նոր պատժամիջոցներն ուղղված են ինչպես անհատների ու կազմակերպությունների, այնպես էլ տնտեսության ոլորտների դեմ։

Please enter a valid URL