Երեկ՝ մարտի 13-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:10-ի սահմաններում Երևանի բնակիչ, 73-ամյա Սպարտակ Ղ.-ն իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով Սիլիկյան նոր խճուղու 2/1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչներ, 31-ամյա Աննա Կ.-ին և 11-ամյա Վլադ Պ.-ին։ Այս մասին տեղեկացնում է shamshyan.com–ը։
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածներին տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Կայքի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները մայր ու որդի են: