Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռ է արձակվել Դոնեցկի ուղղությամբ. զոհերի թիվը մեծ է

Մարտի 14-ին Մոսկվայի ժամանակով ժամը 11:30-ի սահմաններում Կիևի ազգայնական ռեժիմի կողմից վերահսկվող տարածքից «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռ է արձակվել Դոնեցկ քաղաքի բնակելի թաղամասի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ հատուկ ներկայացուցիչը։

«Քաղաքի հրետակոծությունն իրականացվել է հյուսիս-արևմտյան ուղղությամբ՝ Կրասնոարմեյսկ բնակավայրի տարածքից, որը վերահսկվում է ուկրաինական ազգայնական ստորաբաժանումների կողմից»,- նշել է ներկայացուցիչը։

Նշվում է, որ Դոնեցկի կենտրոնում կասետային մարտագլխիկի պայթյունի հետեւանքով 20 խաղաղ բնակիչ է զոհվել։ Եվս 28 մարդ, այդ թվում՝ երեխաներ, ծանր վնասվածքներ են ստացել և տեղափոխվել բուժհաստատություններ։

«Նման զենքի օգտագործումը քաղաքում, որտեղ չկան զինված ուժերի կրակային դիրքեր և գիտակցաբար կիրառվում են խաղաղ բնակչության դեմ, ռազմական հանցագործություն է»։

Please enter a valid URL