Search
Close this search box.

Երկու զոհ և յոթ վիրավոր․ նոր մանրամասներ գիշերվա հրետակոծությունից

Մանրամասներ են հաղորդվում Կիևի գիշերային հրետակոծության հետևանքների մասին. ըստ տեղական մարմինների, արկերը հարվածել են բարձրահարկ շենքին և «Անտոնով» գործարանին։ Նախնական տվյալներով՝ 2 մարդ զոհվել է, 7-ը՝ վիրավորվել։

Մոտ 70 մարդ տարհանվել է բնակելի շենքից, որի մոտ պայթել է արկը։ «Անտոնով» գործարանում հրետակոծությունից հետո հրդեհ է բռնկվել:

Այսօր առավոտյան ուկրաինական աղբյուրները հայտնել էին նոր պայթյունների մասին՝ Ռովնոյի մերձակայքում և Կիևի արվարձաններում։

Ուկրաինայում, ըստ երկրի գլխավոր դատախազության, ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր 90 երեխա է մահացել, ավելի քան 100-ը՝ վիրավորվել։ Զոհերի մեծ մասը եղել է Կիևի, Խարկովի, Դոնեցկի, Չեռնիգովի, Սումիի, Խերսոնի, Նիկոլաևի և Ժիտոմիրի մարզերում։

Please enter a valid URL