ՌԴ ԶՈւ ստորաբաժանումները շարունակելով գրոհը առաջ են շարժվել ևս 11 կիլոմետր:
Մարտի 14-ի գիշերը ՌԴ օդատիեզերական ուժերի ավիացիան և հակաօդային պաշտպանությունը խոցել են ուկրաինական 4 անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ մեկ Bayraktar TB-2։
Օպերատիվ-մարտավարական, բանակային և անօդաչու ինքնաթիռները խոցել են Ուկրաինայի Զինված ուժերի 187 օբյեկտ, այդ թվում՝ երկու հրամանատարական կետ, մեկ Buk-M1 զենիթահրթիռային համակարգ, մեկ ուղղորդման և թիրախային ռադիոտեղորոշիչ կայան, երկու բազմակի հրթիռային կայան, զինամթերքի և վառելիքաքսանյութերի երկու պահեստ, զինտեխնիկայի 31 կուտակման վայր։
Ընդհանուր առմամբ, հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վերշարքից հանվել է Ուկրաինայի 3920 ռազմական ենթակառուցվածքային օբյեկտ։
Ոչնչացվել է 143 անօդաչու թռչող սարք, 1267 տանկ և այլ զրահատեխնիկա, 124 բազմակի հրթիռային կայանք, 457 դաշտային հրետանի և ականանետ, ինչպես նաև 1028 միավոր հատուկ ռազմական տեխնիկա։