Այսօր առավոտից հայաստանցի օգտատերերի համար Youtube-ում անհասանելի են ռուսական մի շարք ալիքներ։ Այս պահին հնարավոր չէ տեսանյութեր դիտել Russia Today, Россия 24, ОРТ, Спутник Армения և մի շարք այլ յութուբյան ալիքներում։
Դեռևս մարտի 11-ին YouTube-ը հայտարարել էր, որ արգելափակում է ռուսական պետական լրատվամիջոցների ալիքների հասանելիությունն ամբողջ աշխարհում։