Search
Close this search box.

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 17 նոր դեպք. մահացել է 6 քաղաքացի

Հայաստանում մարտի 14-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 17 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422021-ի:

Վերջին մեկ օրում կատարվել է 1432 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 2936474 է:

Փաստացի այս պահին բուժվում է 3246 պացիենտ, նվազել է 155-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 408562 անձ` վերջին մեկ օրում 166 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 8576 է:

Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1637 է:

Please enter a valid URL