Search
Close this search box.

Օր 19. ինչ է կատարվել վերջին ժամերին

Հայտարարությունները, թե Ռուսաստանը չի կարող կատարել իր պարտավորությունները պետական պարտքի գծով, չեն համապատասխանում իրականությանը, անհրաժեշտ գումարն առկա է. РИА новости
***

Բիշքեկը հանդես է գալիս Ուկրաինայի շուրջ իրավիճակի խաղաղ կարգավորման օգտին և պատրաստ է կողմերին հարթակ տրամադրել բանակցությունների համար, հայտարարել է Ղրղզստանի արտգործնախարար Ռուսլան Կազակբաևը։ ТАСС
***

ԱՄՆ-ում բենզինի գինը 2 շաբաթվա ընթացքում թանկացել է 22%-ով:
***

Ճապոնիան ուժեղացնում է միջուկային օբյեկտների պաշտպանությունը Ուկրաինայի ատոմակայանների շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին։ ТАСС
***

Ժիտոմիրի իշխանությունները խաղաղ բնակչությանը կոչ են արել լքել քաղաքը և չդիմադրել ռուսական բանակին։
***

Ռուսաստանը չի խնդրի ԱՄՆ-ին և Եվրոպային վերացնել պատժամիջոցները, Արևմուտքի ճնշումը չի փոխի Մոսկվայի կուրսը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն. РИА новости
***

Կիևի պատվիրակությունը պետք է պայմանավորվի Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ հանդիպման մադին. Զելենսկի
***

Արևմուտքը չպետք է բացառի Պուտինին վերացնելու հնարավորությունը, ինչպես դա արեցին ահաբեկիչ Ուսամա բեն Լադենի հետ, որը սպառնալիք էր ներկայացնում, գրում է Daily Mail-ը՝ վկայակոչելով բրիտանական բանակի նախկին հրամանատար, գնդապետ Քեմփի հայտարարությունը։
***

Instagram-ը պաշտոնապես արգելափակվել է Ռուսաստանում:
***

Զելենսկին շնորհակալություն է հայտնել Meta ընկերությանը ռուսների նկատմամբ բռնության կոչեր հրապարակելու թույլտվության համար։ RT
***

Ուկրաինայի տարածք ժամանած օտարերկրյա վարձկանների ոչնչացումը կշարունակվի, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։РИА новости
***

ՆԱՏՕ-ի մուտքը Ուկրաինայի շուրջ հակամարտության մեջ կարող է վերածվել երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ, հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը El Pais թերթին տված հարցազրույցում։

Please enter a valid URL