ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ զինծառայող Արթուր Գարիկի Դանիելյանի վիճակը միջին է, դրական միտումներով:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ին ՀՀ սահմանի հյուսիս-արևելյան հատվածում, մարտական հերթապահության ժամանակ ականապայթյունային վնասվածք էր ստացել շարքային Արթուր Գարիկի Դանիելյանը (ծնվ. 1998թ.):