Search
Close this search box.

Պուտինի հայտարարություններից շատ չանցած ռուսական ազգային արտարժույթն սկսեց արժեզրկվել

Երևանյան բանկերում այսօր 1 ռուբլին գնվում է նվազագույնը 3.20 դրամով, առավելագույնը՝ 4.38 դրամով, միջինը՝ 3.62 դրամով, վաճառվում՝ նվազագույնը 4.70 դրամով, առավելագույնը՝ 5.50 դրամով, միջինը՝ 5.09 դրամով։ Այս մասին տեղեկանում ենք rate.am կայքից։

Իսկ 1 դոլարը գնվում է նվազագույնը՝ 505 դրամ է, առավելագույնը՝ 512 դրամով, միջինը՝ 509.47 դրամով, վաճառվում՝ նվազագույնը 517 դրամով, առավելագույնը՝ 522, միջինը՝ 519.88։

Նշենք, որ երեկ նույնպես նույն պատկերն էր։ Փոփոխություն գրեթե չկա․ թերևս այս հանգամանքը պայմանավորված է ոչ աշխատանքային օր լինելով։

Նշենք, որ Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները ճանաչելու մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարություններից շատ չանցած ռուսական ազգային արտարժույթն սկսեց արժեզրկվել։ Bloomberg բորսայական տերմինալի տվյալների համաձայն, այս պահին ռուբլին աշխարհի ամենաանկայուն արտարժույթն է:

Please enter a valid URL