Search
Close this search box.

Վարչապետը տիկնոջ հետ հյուրընկալվել է նախագահական նստավայրում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ նախագահական նստավայրում հյուրընկալվել է նորընտիր նախագահ Վահագն Խաչատրյանին և նրա տիկնոջը՝ Անահիտ Մինասյանին:

Փաշինյանը շնորհավորել է Խաչատրյանին ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ՝ հաջողություններ մաղթելով այդ պատասխանատու գործում: Վարչապետը նշել է, որ Խաչատրյանը պաշտոնը ստանձնել է Հայաստանի համար կարևոր ժամանակահատվածում, համոզմունք հայտնելով, որ նա իր հարուստ կենսափորձը կծառայեցնի ի շահ Հայաստանի ու հայ ժողովրդի:

Նախագահը շնորհակալություն է հայտնել վստահության համար՝ ընդգծելով, որ գիտակցում է այն մեծ պատասխանատվությունը, որը ստանձնել է Հայաստանի համար մարտահրավերներով լի այս ժամանակահատվածում: Նա հավաստիացրել է, որ հանրապետության նախագահի ինստիտուտը շարունակելու է ծառայել համազգային խնդիրների լուծմանը, ընդգծելով, որ իր գործունեությունն ուղղված է լինելու ի բարօրություն երկրի ու ժողովրդի, հաղորդում է Հայաստանի վարչապետի աշխատակազմի լրատվականը։

Please enter a valid URL